20.09.2013|
16:49
«Սեպտեմբերի 21-ը անկախության վերականգնման հռչակման օր է, ոչ թե անկախության հռչակման: Անկախության օրը մայիսի քսանութն է և թերագնահատել մայիսի 28-ի նշանակությունը եղել է մեր հասարարական- քաղաքական ամենամեծ սխալը: Մի քիչ շատ վիճելի հարցեր են գոյացել և դրանց պատասխանները չկան, քանի որ այն ժամանակվա մեր ղեկավարները որոշեցին այդպես: Մենք բոլոս էլ հասկանում ենք, որ դա տոն է, սակայն պատմական ժառանգություն կոչվածը կտրվել է: Մենք կտրել ենք, ջախջախել ենք մեր պատմությունը: Մի քիչ դա եղել է անձնական ամբիցիաների դրսևորում, ոչ թե անկախության հետ կապված խնդիր»